00:00:00

Ինչու՞ Ռուզաննա Մուրադյանը հրաժարավեց մանդատից

18:06, 24 հոկտեմբեր 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Այս մասին, այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Խորհրդարանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, եւ այսպես, թե այնպես երկու ամիս անց Մուրադյանն այլեւս պատգամավոր չէր լինելու, հետեւաբար հիմա մանդատը վայր դնելու նրա որոշումը մի շարք հարցեր է առաջ քաշում։ Մուրադյան Ռուզաննային իհարկե դժվար է համարել սկզբունքային պատգամավոր, սակայն օրեր առաջ նա ՀՀԿ այն պատգամավորներից էր, ով կողմ էր քվեարկել Ընտրական օրենսգքրի փոփոխություններին։ Երեկ խորհրդարանում իրականացվեց ստորագրահավաք, եւ արդեն հաջորդ շաբաթ հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում դարձյալ քննարկվելու է ԸՕ-ի փոփոխությունները։ Չի բացառվում, որ Մուրադյանին ՀՀԿ-ից պարզապես ստիպել են վայր դնել մանդատը, քանի, որ նա շեղվել է առանց այն էլ վաղուց բազմավեկտոր դարձած կուսակցական գծից։ Միաժամանակ չի բացառվում, որ գործող իշխանությունները գործի են դրել մի շարք կոմպրոմատներ, որոնք ունեն Մուրադյանի դեմ։ Ամեն դեպքում, ինչն էլ լինի պատճառը, Ռուզաննա Մուրադյանն այլեւս կաշկանդված չէ պատգամավորական մանդատով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր