05:45:11

45-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է համագյուղացին

15:28, 24 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում  ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 45-ամյա տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14.05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գեղարքունիքի  գյուղերից մեկի գերեզմանատանը, իր ներկայությամբ, նույն գյուղի բնակիչ 1975 թ. ծնված տղամարդը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 1973թ. ծնված համագյուղացու պարանոցի հատվածին, և դիմել փախուստի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31