05:45:11

Պատգամավոր կձերբակալվի․ սենսացիոն բացահայտում

15:09, 24 հոկտեմբեր 2018 Իրավական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում բացահայտեց, որ պատգամավորներից մեկի նկատմամբ գործ է քննվում, նա անցնում է կաշառքի գործով: Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը: «ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օպարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է այդ թուղթը չի գալիս: Մի քիչ մեր դասպանատունը լավ չի աշխատում, մի քիչ գուցե էդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են: Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, որովհետև դա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իրա թելերով տանելու ա էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31