00:00:00

Ես առաջադրվել եմ ոչ թե ընտրվելու, այլ չընտրվելու համար. Նիկոլ Փաշինյան

14:33, 24 հոկտեմբեր 2018

Իմ առաջադրումը որպես ՀՀ վարչապետի թեկնածու կրում է ֆորմալ բնույթ. Ես «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ չընտրվելու համար: Հետեւաբար, այսօր ԱԺ-ն չպետք է քվեարկի իմ օգտին: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մինչ այդ նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ներկայացնելով Նիկոլ Փաշինյանին՝ նշեց, որ սա արվում է, որ ապահովենք Հայաստանի Սահամանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը, հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներից եւ իրավական անիմաստ բանավեճերից խուսափելու համար: «Այս ամենն արվում է, որպեսզի ապահովվի Սահմանդրությամբ պահանջվող ընթացակարգը։ Թեկնածուի գործունեությունը ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ այն բոլորին քաջ ծանոթ է», - հայտարարեց Լենա Նազարյանը։ Նրան հարցեր չեղան, և ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ամբիոնի մոտ հրավիրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում  ասաց. «Իսկ առաջադրման իմաստը առաջիկա ԱԺ ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որեւէ հնարավորություն չթողնելն է: Առաջիկա ընտրությունները կասեցնելու որեւէ իրավական սողանցքը բացառելը, ինչին ես կանդրադառնամ ավելի ուշ: Այս պահին ուզում եմ ընդգծել, որ միանշանակ ու աներկբա է, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ ընտրություններ, որոնք պետք է դառնան Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր