00:00:00

ՀՀԿ-ն դեմ կքվեարկի Փաշինյանի թեկնածությանը․ ԱԺ-ն վարչապետ չի ընտրի

14:24, 24 հոկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցի քննարկումը: Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է երեկ՝ ժամը 18:00-ին: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադված ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է։ Հայաստանի Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Սա դեռ վարչապետի ընտրության առաջին փուլն է: Այս դեպքում Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այսօրվա նիստում վարչապետ չի ընտրվելու։ Առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին դեմ կքվեարկեն ոչ միայն ԵԼՔ եւ Ծառուկյան դաշինք խմբակցությունները, այլ նաեւ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։ ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ խմբակցությունում նման որոշում կա։ Քվեարկությանը կմասնակցեն նրանք, ովքեր մշտապես աչքի են ընկել կոճակ սեղմելու առաքելությամբ, առավել սկզբունքային ՀՀԿ-ականները քվեարկությանը չեն մասնակցի։ Իհարկե չի բացառվում, որ մշտապես կողմ կոճակին սովոր պատգամավորներ եւս լինեն, ովքեր սխալմամբ կողմ կարտահայտվեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 16-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր