00:00:00

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կոչ են անում հավաքվել ԱԺ այգում

23:54, 23 հոկտեմբեր 2018

Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը Ֆեյսբուքում գրել է. «Վաղը՝ հոկտեմբերի 24-ին՝ առավոտյան ԱԺ-ն պետք է չընտրի նոր վարչապետ։ Չեմ զարմանա, որ ամեն ինչ սկզբունքորեն ժողովրդի կամքին հակառակն անող ԱԺ-ն ցրվելուց առաջ հերթական սաբոտաժի փորձն անի։ Ապահովության համար արժի վաղվա նիստին հետևել ԱԺ այգուց` ժամը 09:30-ին»: Ազգային ժողովում վաղը տեղի է ունենալու վարչապետի ընտրություն: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանն է: Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատգամավորներին կոչ է արել չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր