00:00:00

Բացահայտվել է բնակարանային գողությունը. կասկածյալները ձերբակալվել են

03:16, 24 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական  գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Աղբյուր Սերոբ փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության դեպքը, կասկածյալները ձերբակալվել են: 2018 թ. հոկտեմբերի 22-ին  անհայտ անձը (անձինք) հարմարեցված բանալու միջոցով բացել է Աղբյուր Սերոբ փողոցի 5-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով` 1.111.500 ՀՀ դրամին համարժեք 150.000 ՌԴ ռուբլի, 193.652 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար, 440.000 ՀՀ դրամ գումար և շուրջ 3.400.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր: Դեպքի առթիվ 2018 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքացու բնակարանից առերևույթ կատարված գողությանը մասնակցություն է ունեցել 3 անձ, պարզվել նրանց ինքնությունը: Միջնորդություն  է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր