00:00:00

Հակառակորդի կրակոցից 19–ամյա զինծառայող է վիրավորվել

22:40, 23 հոկտեմբեր 2018 Իրավական

Հակառակորդի կրակոցից 19–ամյա զինծառայող է վիրավորվել։ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր