Այդ դեպքում հարց է առաջանում ինչո՞ւ ենք առհասարակ առաջադրում թեկնածու: Խնդիրն այն է, որ Սահմանադրության մեջ գրված է, որ եթե ԱԺ-ում առաջին անգամ վարչապետ չի ընտրվում, ապա ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ 7 օր հետո, անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Հիմա, քանի որ Սահմանադրության մեջ գրված է հենց ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ բառը, ապա ենթադրվում է, որ պետք է լինի քվեարկության պրոցես, իսկ եթե ոչ մեկ չի առաջադրվում, ապա քվեարկություն էլ չի լինում, ինչը հետագայում ԱԺ-ն լուծարելու ժամանակ կարող է իրավական անիմաստ բանավեճի առիթ դառնալ: Եվ որպեսզի ապահովենք քվեարկության պրոցես, ստիպված էինք առաջադրել` բայց ձեռնպահ քվեարկելու մտադրությամբ, որպեսզի չընտրվի:
Հուսամ` պարզ է»: