00:00:00

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերելք են ապրում. Պուտինի խորհրդական

17:38, 23 հոկտեմբեր 2018

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերելք են ապրում: Այս մասին հոկտեմբերի 23-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլազեւը: Ընդ որում՝ նա գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում իր տեղը գտավ որպես դինամիկ զարգացող տնտեսությամբ եւ շատ տաղանդավոր մարդկանցով երկիր: «Այսօր վերակենդանանում են կոոպերացիոն հարաբերությունները, որոնք հիմնադրվել էին դեռեւս խորհրդային տարիներին, եւ Հայաստանում պահպանված գիտատեխնիկական ներուժը ռուս գործընկերներին շատ է օգնում արտադրությունը վերականգնել ժամանակակից տեխնոլոգիական հիմքի վրա»,- ասաց Գլազեւը: Նրա խոսքով՝  Հայաստանի համար այս շուկան սովորական է եւ հասկանալի, իսկ երկկողմ համագործակցության ներուժը գործնականում անսահման է: Հենց այս պատճառով, ինչպես կարծում է ռուսաստանցի տնտեսագետը, անկախ կոնյունկտուրային գործոններից, Հայաստանն իրեն Եվրասիական տնտեսական միությունում հարմարավետ կզգա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր