00:00:00

Ինչպես է քվեարկելու ՀՅԴ-ն վարչապետի ընտրությանը (տեսանյութ)

16:56, 23 հոկտեմբեր 2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրությանը: Հիշեցնենք, որ Ելք խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Ռուստամյանը նշեց, որ շատ գովելի է, որ բոլորը կամաց-կամաց հասկանում են, որ գործընթացները պետք է օրենքի տառին համապատասխան լինեն, որ ԱԺ լուծարումը համարվի կատարված իրավունքի ուժով: “Երբ մենք ժամանակին դա էինք ասում, մեզ դավաճան էին հանում, հակահեղափոխական, ինչ ասես, ասեցին”,- նշեց նա: Հարցին, թե ՀՅԴ-ն վաղը ինչպե՞ս է քվեարկելու վարչապետի ընտրությանը, Ռուստամյանը պատասխանեց, որ կորոշեն, թե ինչ պետք է անեն այս պարագայում: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/511903195886906/?__xts__[0]=68.ARDFzsCmT1AjVm0ZzgsL-KPgNFa73nI0WZ8FmRjwS0muyJmG5IS6ByIzOCWeLkMMHj8NPMMz8Fg9xg_GXBfEU0i8Ndkyyv1gvSLT4Yd8e75TUSZjBXD6kAfjrbtH3Ay_UWuQt3_STYIF8twsFF4aJdCSPgPW3eB1hTYVIY1h6KCQsP-xAYA7xOxRy1Zw-oEsQbtS8XFlnSTZWQpG&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր