00:00:00

Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկը մեղադրանքներն անհիմն է համարում

20:50, 23 հոկտեմբեր 2018 Իրավական

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացավ Սաշիկ Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը` մասնակցելու իր գործով դատական նիստին։  Անբաստանյալը լրագրողների հետ զրույցում  պնդեց, որ ինքն անմեղ է: Հայկ Սարգսյանը լրագրողների հարցերին կարճ պատասխաններ տվեց: Այն հարցին, թե  քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է առաջադրվող մեղադրանքների հետ կապված, Հ. Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»։ Հիշեցնենք,  որ Հայկ Սարգսյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձավել։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր