00:00:00

Արցախի ԱԻՊԾ տնօրենն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության նոր ղեկավարին

16:23, 23 հոկտեմբեր 2018

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն Կարեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին: ԱԻՊԾ-ից  հայտնում են, որ ԱԻՊԾ տնօրենը եւ ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարեն Սարգսյանը, կարեւորելով ԱԻՊԾ-ի եւ Արցախում ԿԽՄԿ-ի միջեւ առկա համագործակցությունը, վստահեցրել է, որ առաջիկայում եւս աջակցելու է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ առաքելության առաջիկա ծրագրերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր