00:00:00

ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի կամ անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել

16:15, 23 հոկտեմբեր 2018

2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 49 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ հոկտեմբերի 23-ը` ժամը 11.00-ն: ԿԸՀ-ից հայտնում են, որ սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների վերահաշվարկի եւ արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ, ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքներ չեն ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր