00:00:00

«Ծառուկյան» խմբակցությունը չի քվեարկելու վարչապետի ընտրությանը. Նաիրա Զոհրաբյան

15:37, 23 հոկտեմբեր 2018

«Ծառուկյան» խմբակցությունը հավատարիմ կմնա ստորագրած հուշագրին և ԱԺ-ում վարչապետի ընտրությանը չի քվեարկի:  Այս մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «ՀՀ վարչապետի առաջադրումը ֆորմալ առաջադրում է: Մենք չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, ըստ որի՝ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանը լուծարվում է և մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրության, սպասարկվի: Մենք հավատարիմ կմնանք ստորագրված հուշագրին»,-ասաց Զոհրաբյանը: Նա նշեց՝ կարծում է, որ սթափ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում  ՀՀԿ-ն չի առաջադրի վարչապետի թեկնածու, սակայն քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Զոհրաբյանը հույս հայտնեց, որ ֆորսմաժոներ չեն լինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր