00:00:00

ԱԺ-ն երկուշաբթի օրն արտահերթ նիստով քննարկի Ընտրական օրենսգիրքը

15:28, 23 հոկտեմբեր 2018

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովը կքննարկի երկուշաբթի օրը՝ ժամը 11։00-ին, արտահերթ նիստով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույց ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «35 ստորագրությամբ մենք այս փաթեթը կհանձնենք քարտուղարություն, ինչը նշանակում է, որ երկուշաբթի օրը կունենանք արտահերթ նիստ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ ԱԺ արտահերթ նիստը ՀՀԿ-ի համար շանս է համարում և հորդորում այն օգտագործել։ «Հույս ունենք՝ ընդհանրապես մեր գործընկերները 2-րդ շանսը կօգտագործեն», - ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր