00:00:00

Գեղարքունիքի եւ Սարատովի շրջանների միջեւ նախատեսվում է խորացնել երկկողմ համագործակցությունը. Պաշտոնյա

15:06, 23 հոկտեմբեր 2018

Հայաստանի Գեղարքունիքի մարզը եւ Ռուսաստանի Սարատովի շրջանը մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը։ Այս մասին հոկտեմբերի 23-ին՝ Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Սարատովի շրջանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Վադիմ Օյկինը։ Նրա խոսքով՝ կողմերը համապատասխան համաձայնագիր կստորագրեն 2019 թվականին Սարատովում։ Օյկինը նշել է, որ Սարատովի շրջանի պատվիրակությունը Երեւան է ժամանել «Եվրասիական շաբաթ 2018» միջազգային համաժողովին մասնակցելու համար եւ ապագայում սպասում են իրենց մոտ ընդունել Հայաստանից հյուրերին եւ, մասնավորապես, Գեղարքունիքի մարզից՝ շրջանների միջեւ երկկողմ տնտեսական կապերը խորացնելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր