00:00:00

Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի որդու հայցը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի

18:33, 23 հոկտեմբեր 2018 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Հայցը վարույթ է ընդունել դատավոր Աիդա Դավթյանը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում, սակայն չհաջողվեց պարզել՝ թե ինչ հերքման մասին է խոսքը: Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ ԱԱԾ տնօրենը որոշ խմբագրումներ է արել ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում՝ դրանք ներկայացնելով որպես արագ խոսելու հետեւանք: «Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում է կատարված»,- հայտարարել էր Վանեցյանը: Նշենք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի կողմից, ըստ ԱԱԾ ղեկավարի հայտարարության, 6 միլիոն կաշառքով հյուրանոց ձեռք բերելու մասին է, որի մասին նա Արթուր Վանեցյանն ասել էր սկանդալային հեռախոսազրույցի հրապարակումից հետո ՀՔԾ պետի հետ հրավիրած ասուլիսում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր