00:00:00

256 քաղաքացի ստացել է անվճար երթևեկելու վկայական. ՏԿՏՏՆ

16:58, 23 հոկտեմբեր 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում մուտքագրվել է 30860 դիմում և գրություն, որոնցից 1139-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1565-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 127 հարցում: Եվս 19 հարցում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից: Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 570 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 19 լիցենզիա և 704 ներդիր, փոստային կապի գործունեության 1 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 342 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 1 լիցենզիա և 1 ներդիր: Նույն ժամանակահատվածում 256 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր