00:00:00

Ասկերանի շրջանում իրականացվում են ջրամատակարարման բարելավման աշխատանքներ

14:14, 23 հոկտեմբեր 2018

ԱՀ պետական բյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում իրականացվում է ջրամատակարարման համակարգերի բարելավման աշխատանքներ:
Այս մասին «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ զրույցում   ասել է Ասկերանի  շրջվարչակազմի  ղեկավար  Գեղամ  Բեգլարյանը:
Նրա   խոսքով՝   այժմ   ջրամատակարարման  ծրագրեր   են  իրականացվում շրջանի  Շոշ, Այգեստան,  Սղնախ  համայնքներում, որոնց  աշխատանքներն  ավարտին    կհասցվեն  2019 թվականին:  Իսկ  Պատարա  համայնքում  իրակնացվող   աշխատանքներն  արդեն  ավարտման փուլում  են.մոտ   օրերս  այն  շահագործման  կհանձնվի:
Գ.  Բեգլարյանը  նշել է նաև, որ  ջրամատակարարման  հարցը  միշտ  էլ  եղել  է շրջվարչակազմի ուշադրության  կենտրոնում  և արվում  է ամեն  ինչ, որ շրջանի  բոլոր  բնակիչների ջրի խնդիրը լուծվի:
«Արցախում «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) բարեգործական կազմակերպության  միջոցներով   շրջանի  Աստղաշեն  համայնքում  սեպտեմբերի վերջին արդեն ավարտվել  է   նոր ջրագծի կառուցման  աշխատանքը:  Իսկ  Դահրավ  գյուղի   ջրամատակարարման  աշխատանքները  լուծվում   են իրենց   համայնքի   միջոցներով»,-տեղեկացրել  է  մեր  զրուցակիցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր