00:00:00

Ուրիխանյանը դժգոհեց և՛ ՀՀԿ-ից, և՛ ՔՊ-ից, և՛ վարչապետից, Բաբլոյանն էլ հիշեցրեց, թե որտեղ է ավանտյուրան

15:06, 23 հոկտեմբեր 2018

ԱԺ  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ հերթական նիստի մեկնարկին հանդես եկավ «Հանրապետական» խմբակցության հասցեին հնչեցրած մեղադրական հայտարարությամբ՝ նախօրեին Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունման տապալման համար։ «Ինձ թվում էր՝ երեկվա տեղի ունեցած ավանտյուրա իրադարձությունից հետո Ազգային ժողովը պետք է իր բոլոր հնարավորությունները գործադրեր, փորձեր հասարակության առջև մեղանչելով՝ Հանրապետականին բերեր և հնարավորինս ինտենսիվ կերպով նոր ընտրական օրենսգիրքը փորձեր անցկացնել։ Բացահայտ հայտարարում եմ՝ այն, ինչ երեկ տեղի ունեցավ, դա Հանրապետականի համար հնարավորություն էր փոքրաթիվ խմբով մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հին ընտրակարգով՝ բերելով բոլոր փողային պարկեր բացող տղերքին, տեղերում ապահովել ռեյտինգային ընտրակարգով ձայներ, սահմանափակել 4 տոկոսանոց անցողիկ շեմով 4 խմբակցությունների անցելու հնարավորությունը ու նորից խորհրդարանում ապահովել Հանրապետականի զգալի թվով ներկայությունը։ Սրա դեմն անմիջապես պետք է առնել», - հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը։ Վերջինիս արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ «Դուք հիմա ուզում եք պատասխանեմ այն, ինչ իրականությո՞ւնն է։ Շատ լավ։ Այդ ժամանակ ցանկանում եմ, որ ողջ բնակչությունը գնահատի, թե ավանտյուրան որտեղ է։ Նախ, որպես ԱԺ նախագահ՝ ես տվեցի բոլոր հնարավորությունները, որպեսզի այն մարդիկ և այն խմբակցությունները, որոնք հայտարարել էին, որ կաջակցեն արտահերթ ընտրություններին՝ պատշաճ անցկացնելու առումով, ունենային հնարավորություն, գալ այս դահլիճ և մասնակցել քվեարկությանը և օրենքի քննարկմանը։ Ունենալով 69 մարդ, որոնք հայտարարել էին իրենց համաձայնությունը աջակցելու՝ այստեղ մասնակցեցին ընդամենը 57-ը, այն էլ իմ կողմից տրված հավելյալ ժամանակի հաշվին։ Մենք ընդամենը 50 պատգամավոր ունեինք և չէինք կարողանում նույնիսկ նիստն սկսել»։ Բաբլոյանն ասաց, թե ազնիվ է եղել միայն «Հանրապետական» խմբակցությունը, որն ի սկզբանե հայտարարել է, որ համաձայն չէ և մինչև վերջ մնացել է ոչ համաձայն։ «Կարող եք քաղաքական առումով քննադատել, բայց եղեք ազնիվ, 69 պատգամավոր հայտարարել էր, որ կաջակցի, սակայն նրանցից ընդամենը 57-ն է ներկա եղել քվեարկությանը, բարի եղել գալ, մասնակցել և պատշաճ ձևով քվեարկել ու անցկացնել այդ նախագիծը, որի համար տրված էր բոլոր հնարավորությունները», - հակադարձեց Արա Բաբլոյանը։ Դարձյալ արձագանքելով՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց, թե այնքան, ինչքան ինքն է պայքարել «Հանրապետականի» մենիշխանության դեմ, կհիշեն միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր գործընկերները։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր