00:00:00

«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները սկսելու են ԸՕ փոփոխություններն ԱԺ բերելու համար արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաք

14:50, 23 հոկտեմբեր 2018

[caption id="attachment_27779" align="alignleft" width="300"] Discussion for inclusion in the agenda of the next four-day sittings of the draft budget 2016 took place at the RA NA[/caption] ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք են սկսելու՝ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ բերելու համար:  ԱԺ հերթական նիստում այս մասին ասաց Ծառուկյան խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Այսօր «Ծառուկյան» դաշինքը «Ելք»-ի հետ կազմակերպում է  ստորագրահավաք, որով երկուշաբթի արտահերթ նիստի օրակարգով կրկին լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Հորդորում եմ ՀՀԿ –ի այն գործընկերներին, որոնք նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար և գրագետ ընտրական կարգ է սահմանում, չբոյկոտել, չտանել սադրանքների և մասնակցել Ընտրական օրենսգրքի քննարկմանը»,-ասաց Զոհրաբյանը: Նա վստահեցրեց՝ այն պատգամավորները, ովքեր ի սկզբանե հավանություն են տվել օրենսգրքին, ներկա են լինելու և քվեարկելու են: Զոհրաբյանը նշեց՝ նրանք, ովքեր ուզում են, որ մեր երկրում տեղի ունենան արդար ընտրություններ՝ այնպիսի օրենսգրքով, որն ընտրությունների վստահելիության խնդիր չի առաջացնի, պետք է միանան ստորագրահավաքին: Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր