00:00:00

Տրանսպորտի նախարարն այցելել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» ընկերության հայաստանյան մասնաճյուղ

03:36, 23 հոկտեմբեր 2018

ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» («Synergy International Systems») ընկերության հայաստանյան մասնաճյուղ։ «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս»-ը գործում է ավելի քանի 20 տարի, գլխամասային գրասենյակը Վաշինգտոնում է։ Հայաստանյան մասնաճյուղը բացվել է 1997թ.-ին։ Ընկերությունը մատուցում է ծրագրային ապահովման և խորհրդատվական ծառայություններ, մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում։ Հաճախորդների շրջանակն ընդգրկում է ինչպես պետական և միջազգային կազմակերպությունները, այնպես էլ ՀԿ-ները և մասնավոր ընկերությունները։ Հակոբ Արշակյանը շրջել է գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պլատֆորմներին, իրականացվող նախագծերին։ «Սիներջի» ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է, որ բացի Երևանից, մասնաճյուղեր ունեն նաև Արցախում և Գյումրիում։ Ընկերությունն ունի 200-ից ավելի աշխատող, որոնք ծրագրեր են իրականացնում աշխարհի 70 երկրների համար։ «Սիներջի»-ի հայաստանյան գրասենյակում գործում է նաև ուսումնական կենտրոն, այստեղ վերապատրաստում անցնող մասնագետները ուսումնասիրում են ընկերության կողմից կիրառվող տեխնոլոգիական պլատֆորմը և համալրում թիմը։ Շրջայցից հետո Հակոբ Արշակյանը և Աշոտ Հովհաննիսյանը քննարկել են համագործակցության հնարավորությունները, այն քայլերը, որոնք, իրականացվելով կառավարության կողմից, կարող են նպաստել տեխնոլոգիական ընկերությունների արագընթաց աճին ու զարգացմանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր