Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը՝ նշելով, որ իրենք խոսել են նաև Արցախի և Ֆրանսիայի ունեցած բացարձակ արժեքների՝ ազատության և խաղաղության մասին, քննարկել մի շարք ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն համատեղ ուժերով:
«Այցի ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր համայնքի և Առնուվիլ քաղաքի միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր: Այդ հռչակագրի շրջանակներում կփորձենք առաջիկայում Շեխերում ծրագրեր իրականացնել: Արցախցիները շատ ջերմ են և հյուրընկալ: Մենք Առնուվիլում ունենք հայկական համայնք: Նրանց հետ շփումներում մենք ճանաչել ենք հայերին. ծանոթ ենք նրանց ազնվությանը, անկեղծությանը, նվիրվածությանը, աշխատասիրությանը: Մենք շնորհակալ ենք ԱՀ նախագահին և Արցախի ժողովրդին ջերմ ու անկեղծ ընդունելության և հյուրասիրության համար»,-ավելացրել է Պասկալ Դոլլը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ իրենք ցանկություն ունեն հետդարձին անպայման այցելել «Մենք ենք մեր սարերը» հուշարձան, ինչպես նաև լինել տեսարժան այլ վայրերում: