00:00:00

Ծառուկյանի աննախադեպ քայլը․ Աբովյանում իրավիճակ կփոխվի

21:07, 22 հոկտեմբեր 2018

Աննախադեպ սոցիալական բնակարանաշինության ծրագիր Աբովյան քաղաքում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է հերթական մեծամասշտաբ նախաձեռնության մասին: Աբովյան քաղաքում շուրջ 1000 երիտասարդ ընտանիքներ աննախադեպ պայմաններով՝ 1քմ-ի դիմաց 350 ԱՄՆ դոլար վճարելով կարող են բնակարան ձեռք բերել: Բնակարանաշինության ծրագիրը մեկնարկելու է առաջիկայում:Հերթական ծրագիրը, որը բնականաբար կյանքի է կոչվելու կենսունակ նշանակություն ունի երկրի, այս դեպքում Կոտայքի մարզի համար։ Պետական տարբեր ծրագրեր, որոնք տարիներ շարունակ մշակվել են իշխանությունների կողմից նպատակ ունենալով աջակցել երիտասարդ ընտանիքներին ունենալ սեփական բնակարանը արդյունքներ գրեթե չի տվել, նկատի ունենալով զուտ միայն այն հանգամանքը, որ ծրագրի դրույթները մեղմ ասած չեն համապատասխանել ընտանիքների սոցիալական վիճակին։ Բացի այդ պետական մակարդակով բնակարանաշինության հարցը լուծելուն ուղղված խոստումներն էլ մնացել են օդից առկախված։ Գագիկ Ծառուկյանի կողմից հայտարարված հերթական լայնամասշտաբ ծրագիրը իր բովանդակությամբ ոչ միայն կնպաստի շինարարության տեմպերի աճին, ինչն էլ իր հերթին կբերի տնտեսական իրավիճակի բարելամանը, այլ նաեւ խոսում է այն մասին, որ ծրագիրը կյանքի կոչվելու պարագայում դրանցից կարող են օգտվել այն երիտասարդ ընտանիքները, ովքեր ունեն սոցիալական ոչ բարվոք վիճակ։ Ամենակարևոր շեշտադրումն էլ թերեւս այն է, որ ծրագիրն իրականացվում է մարզում։ Գաղտնիք չէ, որ մարզերում այս խնդիրն առավել սուր է դրված։ Մարդիկ չունենալով սեփական տանիքը, ստիպված են լինում լքել իրենց քաղաքը։ ԲՀԿ առաջնորդի կողմից հայտարարված ծրագիրը ըստ էության արտագաղթը կանխելու, մարզի բնակչին՝ սեփական քաղաքում ամուր պահելու հիմք է։ Ծրագրի իրականացումը հանգեցնելու է իրավիճակի փոփոխության տվյալ քաղաքում։ Ծառուկյանի՝ Աբովյանում սկիզբ դրած ծրագիրն իսկապես հեղափոխական է ու փայլուն օրինակ է այն բանի, թե ինչ շեշտադրմամբ է պետք զարգացնել քաղաքը: Ամուր ու զարգացած ընտանիքը ուժեղ պետության հիմքն է։ Այս բանաձեւը կիրառվում է ԲՀԿ առաջնորդի կողմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր