00:00:00

Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների

20:32, 22 հոկտեմբեր 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնիին և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության  շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է հյուրերին Արցախի Հանրապետության Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև այսօր ստորագրած բարեկամության հռչակագրի առթիվ՝ այդ գործում կարևորելով Ֆրանսուա Ռոշբլուանի և Ֆրանսուա Պուպոնիի ջանքերը: Աշոտ Ղուլյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աշխատել խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև շարունակել քննարկումները նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Ֆրանսուա Պուպոնին և Ֆրանսուա Ռոշբլուանը ևս, անդրադառնալով բարեկամության հռչակագրերի ստորագրմանը, խոսել են նման հռչակագրերի նշանակության և համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆրանսիա-Արցախ խորհրդարանական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին և Արցախում ֆրասախոսությանը վերաբերող թեմաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր