00:00:00

Մարզերի դատախազություններում ամփոփվել են կայացած ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական բնույթի հանցագործության դեպքերի մասին տվյալները

00:04, 23 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազություններում կատարված ուսումնասիրությամբ հստակեցվել են 2018թ. հոկտեմբերի 21-ին վերոնշյալ մարզերի 49 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ և հերթական ընտրությունների ընթացքում արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի իրավախախտումների վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 22-ի ժամը 18.00-ի դրությամբ արձանագրվել է ընդհանուր առմամբ 41 նմանատիպ դեպք: Դրանցից 8-ը ստացվել է ԶԼՄ հրապարակումների մոնիթորինգի արդյունքնում, 19-ը՝ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգերի, 14-ը՝ ՀՀ  ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերի արդյունքնում: Նշված 41 դեպքից 11-ը վերաբերում է քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 4-ը մեկից ավելի անգամ քվեարկելուն, 4-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 1-ական՝ ընտրակաշառք տալուն, կեղծ քվեաթերթ հանձնելուն, ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտմանը, իսկ 16-ը՝ այլ դեպքերի: 24 հաղորդում կամ ահազանգ պարունակել են ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ, և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ստուգվել կամ ստուգվում են ՀՀ ոստիկանության կողմից: 17 դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանության և քննչական մարմիններում նախապատրաստվում են նյութեր: Կոտայքի մարզում արձանագրվել է առերևույթ իրավախախտման 17 դեպք,    որոնցից 4-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու,  1-ը կրկնակի քվեարկության փորձ կատարելու, 2-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 10՝ այլնի վերաբերյալ: Նշվածներից 9-դեպքով նախապատրաստվում են նյութեր: Մյուս մարզերի տվյալներում, նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված տվյալների համեմատությամբ, որևէ տարբերություն չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր