00:00:00

Արցախի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

21:53, 22 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 22-ին Բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև: Հռչակագիրը ստորագրել են Շեխեր համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը և Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Շեխերում, որին ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը: Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ Շեխեր և Առնուվիլ համայնքները բարեկամական հարաբերություններ են հաստատում՝ հիմնված այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են խաղաղությունը, ազատությունը և ժողովրդավարությունը։ Հռչակագիրը կոչված է նպաստելու երկու համայնքների միջև փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև վարչական կառավարման, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փորձի փոխանակմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր