00:00:00

Իմ կողմից ազնիվ կլինի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը. Արա Սադոյան

21:16, 22 հոկտեմբեր 2018

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. Կենտրոնի իմ շատ սիրելի՛ բնակիչներ, Ստեղծված իրողության պատճառով, իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձե ՛զ և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի էր, և՛ պատասխանատու, և՛ պարտավորեցնող: Այս տարիների ընթացքում փորձել եմ ուժերիս ներածին չափով դրական հետք թողնել վարչական շրջանի ընդհանուր նկարագրի,և որ ինձ համար շատ կարևոր է, Ձե ՛ր հիշողության մեջ: Հեշտ չի եղել, սակայն հպարտ կլինեմ, եթե արածիս մեջ ինչ-որ բան հաջողված համարեք: Չարածիս համար անկեղծորեն հայցում եմ Ձե ՛ր ներողամտությունը: Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին: Խաղաղություն մեր երկրին…​ Աստված բոլորիս պահապան …

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր