00:00:00

ԸՕ քվեարկությունը՝ 17:30-ին

16:16, 22 հոկտեմբեր 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կողմ չէ Ընտրական օրենսգրքի նախագծին: Այս մասին ԱԺ Արտահերթ նիստում ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա ներկայացրեց իրենց հիմնավորումները, թե ինչու կողմ չեն: Սպասվում է, որ այսօր ավելի ուշ պետք է կազմակերպվի նախագծի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունը: Վահրամ Բաղդասարյանից առաջ մյուս խմբակցությունների անունից ելույթներ եղան: Ելք, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու նախագծին: Հիմնական զեկուցող արտադարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն իր եզրափակիչ ելույթում նկատեց, որ ՀՀԿ-ական որոշ գործիչների այսօրվա ելույթները հիշեցնում էին Ելք խմբակցության պատգամավորների նախկին ելույթները: Զեյնալյանն ասաց, որ պատգամավորներից ստացել են իրատեսական առաջարկություններ, դրանք նախատեսում են քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Նա կառավարության անունից առաջարկեց քվեարկությունը կազմակերպել այսօր ժամը 17:30-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր