00:00:00

Տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձել է ՀՀ և ստացել անձնագիր. Բիչախչյան

20:00, 22 հոկտեմբեր 2018

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ շահագրգիռ բոլոր մարմինների սրտացավության և փոխհամագործակցության արդյունքում տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձել է ՀՀ: «Սա այն դեպքն է, երբ շահագրգիռ բոլոր մարմինների սրտացավության և փոխհամագործակցության արդյունքում ունեցանք ցանկալի արդյունք. տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձավ ՀՀ և ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր: Այդ մարմիններն են՝ ՀՀ ոստիկանություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչություն, «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամ»,- գրել է Մնացական Բիչախչյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր