00:00:00

ՀՅԴ-ն դեմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն (տեսանյութ)

19:56, 22 հոկտեմբեր 2018

ՀՅԴ-ն դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, բայց կողմ կքվեարկի Ընտրական ներ օրենսգրքի նախագծին, որն այսօր ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ խբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այն, ինչ պարտադրանքով փորձ է արվում անցկացնել, մեզ համար անընդունելի է: Իսկ դեկտեմբերին անցկացումն ըստ էության դա պարտադրանք է: Մենք ինքներս ենք ստեղծել այդ ֆոմս-մաժորը, ստեղծել ենք, այսպես ասած, ճգնաժամ և ուզում ենք հերոսաբար հաղթահարել: Այդ ճգնաժամն ստեղծվել է այն պարզ պատճառով, որ իսկապես դրվել է պարտադրանք՝ անցկացնել ընտրությունները դեկտեմբերին: Դեկտեմբերին անցկացման պարագայում երկու հիմնական պրոբլեմ է առաջանում: Մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարել վատի և ոչ լավի արանքում: Եթե մենք չենք ընդունում այս օրենսգիրքը, մնում է հինը, որը վատ է, եթե ընդունում ենք այս օրենսգիրքը, չի կարող լավը համարվել մի ընտրություն, որը անցկացվում է նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո»,- ասաց Ռուստամյանը: https://www.facebook.com/irakanum.am/videos/904361103086743/?__xts__[0]=68.ARBb9y8vV9ECDtDEpqqlxqbm5tkhJSdKThDgZrVp7NhRK0tW_G9ah7axHgCnEkKJ8HaHY_K_LZmnchVLe-8BW1s5LDYriOVDZXPzPnUBUwstkUtMVoq49ahIc4xu38HrLBDqBA4lydKJJtFpRi7BRXSIvcu5_Uge4qEGAZVqR8TSPyoOOYNhZqEKMH9CeJYn_MfyR5Phv4qyVvZo&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր