00:00:00

Մասիսի գյուղապետը՝ բիզնեսով զբաղվելու, հրաժարականի պահանջի եւ մարզպետի հետ հարաբերությունների մասին

19:45, 22 հոկտեմբեր 2018

Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Ենոք Գալստյանը, ում գործունեությունից գյուղաբնակները դժգոհ են, եւ այս օրերին իրականացնում են ստորագրահավաք, պահանջելով համայնքապետի հրաժարականը հայտարարում է, որ ինքը նորմալ աշխատում է։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Ենոք Գալստյանը։ Հիշեցնենք, որ մասիսցիներին զայրացրել էր այն հանգամանքը, որ գյուղապետը համայնքում գտնվող պատմամշակութային համարվող շինությունը անհասկանալի ճանապարհներով հանձնել էր ֆերմերի, ով եւ այդ տարածքը վերածել է անասնագոմի։ Բացի այդ գյուղաբնակները մեզ հետ զրույցում նշել էին, որ Ենոք Գալստյանը մշտապես գտնվում է արտերկրում՝ ներկրում է ավտոմեքենաներ եւ տեխնիկա, իրականացնելով դրանց վաճառքը։ Գործարար գյուղապետը աչքաթող է արել գյուղի խնդիրները։ «Չկա նման բան, որ իմ հրաժարականն են պահանջում, եւ չկա նման բան, որ ես նորմալ չեմ աշխատում»,- ասաց համայնքապետը։ Դիտարկմանը, թե գյուղաբնակները իրականացնում են ստորագրահավաք, Ենոք Գալստյանը արձագանքեց, թե լավ են անում։ «Լավ են անում, խնդիր չկա»,- ասաց նա, հավելելով, թե իր թիկունքին որեւէ մեկը կանգնած չէ։ Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով Ենոք Գալստյանը, ով ՀՀԿ Մասիսի տարածքային կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ժորա Գալստյանի հայրն է, իշխանափոխությունից հետո շատերի նման կուսակցափոխ է եղել, եւ աջակցում է Փաշինյանին, հայտարարել է, որ վայելում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորչությունը։ Ենոք Գալստյանը նշեց, որ մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպում չի ունեցել։ «Որեւէ մեկը չի աջակցում ինձ։ Ինձ միայն աջակցում է իմ գյուղի ժողովուրդը, այն մարդիկ, ովքեր ինձ ընտրել են»,- նշեց համայնքապետը, հավելելով, որ իր անձի եւ գործունեության վերաբերյալ դժգոհություններ չկան։ Գյուղապետի խոսքով՝ դժգոհում են այն մարդիկ, ովքեր ինչ-որ ակնկալիքներ ունեն, եւ ցանկանում են համայքնում շոուներ տեսնել։ Թե ում նկատի ուներ Դուբայներում ֆռֆռացող գյուղապետը չցանկացավ նշել։ Ի դեպ հանգամանքը, որ նա մշտապես շրջագայում է, Գալստյանը չհերքեց, միայն թե նշեց, որ բիզնեսով ոչ թե ինքն է զբաղվում, այլ հայրը։ «Իմ ընտրազանգվածը իմ հետ է, ես էլ գյուղիս կողքին եմ։ Իրականում ես տարվա մեջ մի քանի անգամ երկրից դուրս եմ գալիս, ոչ միայն Դուբայ, տարբեր երկրներ։ Ինչ վերաբերվում է բիզնեսների հետ կապված, դա ես չեմ բերում, այլ հայրս է բերում, եւ ինքն է զբաղվում բիզնեսով»,- նշեց Ենոք Գալստյանը, հայտարարելով, թե չի կարծում, որ գյուղաբնակները կպահանջեն իր հրաժարականը։ Նրան փոխանցեցինք, որ նման գործընթաց արդեն իսկ կա։ Ի պատասխան նախկին պատգամավորի գյուղապետ որդին հարցը որակեց պրովոկացիոն։ Նշենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց։ Մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր