«Նոր ընտրական օրենսգիրքն էականորեն բարելավում է ընտրական բազմաթիվ պրոցեդուրաներ։ Մի փորձեք անընդհատ հղում անել Վենետիկի հանձնաժողովին։ Ես վերջերս հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին և հանձնաժողովի նախագահին, իրենք մեկ խնդիր ունեն, որպեսզի այն լուծումները, որին կգնան ՀՀ քաղաքական ուժերը, լինի կոնսենսուսով ընդունված։ Հիմա մի փորձեք այդ համախոհությունը տապալել։ Միևնույն է՝ հիմա եթե չկարողանանք համախոհությամբ ընդունել և լուծել կարևորագույն խնդիրը, դրանով ընդամենն արձանագրելու ենք, որ դեկտեմբերի ընտրություններին գնալու ենք հին ԸՕ-ով»,- ասաց Զոհրաբյանը։