Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որին մասնակցում է 53 պատգամավոր, սակայն օրենսգիրքս ընդունելու համար անհրաժեշտ է նվազագույնը 63 կողմ քվե։ Քիչ առաջ ՀՀԿ խմբակցությունը տարածեց հայտարարություն, համաձայն, որի կողմ չէ ներկայացված նախագծին։
Ուշագրավն այն է, որ արտահերթ նիստին ներկա չեն հիմնականում ՀՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր օրեր առաջ իրար հերթ չտալով գովաբանում ու իրենց աջակցությունն էին հայտնում Փաշինյանին ու նրա կառավարությանը։
Հատկանշական է, որ նիստին չեն մասնակցում նաև այն ՀՀԿ-ականները, ովքեր հայտարարություն էին ստորագրել Փաշինյանին աջակցելու մասին։Թե որն է նման պահվածք դրսեւորելու պատճառը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ ՀՀԿ-ականները ցանկանում են միաժամանակ եւ «հաճույք ստանալ եւ կույս մնալ»։ Կստացվի արդյո՞ք երկակի խաղ խաղալ դժվար է ասել, սակայն դատելով ստեղծված իրավիճակից միանշանակ կարելի է պնդել, որ Ընտրական օրենսգրքի ընդունումը այս պահին լուրջ վտանգի տակ է։ ՀՀԿ-ն հերթական անգամ սրում եւ լարում է իրավիճակը։
Հետաքրքիր երեկո է սպասվում։