00:00:00

ՀՅԴ-ն որոշել է ԱԺ արտահերթ մասնակցել ընտրություններին եւ հանդես է գալու որպես ընդդիմություն. հայտարարություն

18:46, 22 հոկտեմբեր 2018

ՀՅԴ-ն որոշել է ԱԺ արտահերթ մասնակցել ընտրություններին: Այս մասին որոշում է կայացվել ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովում: Այնտեղ ընդունվել է առանձին հայտարարություն, որտեղ  ասվում է. «ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը՝ արժեւորելով նախընթաց (2015-2018) ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, քննելով ներքաղաքական վիճակը, առկա մարտահավերներն ու հնարավոր  զարգացումները, կարեւորելով քաղաքական ուժերի միջեւ գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլոտում քաղաքական պայքարը, իբրեւ ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, նպատակ ունենալով կյանքի կոչել ՀՅԴ արժեհամարկարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքները, արձանագրելով իր հավատարմությունը ազգային ուղեգծին, Արցախի հանրապետության եւ արցախահայության իրավունքների ամբողջական պաշտպանության, երկրում սոցիալական ու տնտեսական արդարության հաստատման համար պայքարին, որոշում է մասնակցել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Միաժամանակ, Ժողովը՝ արձանագրում է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, իր մտահոգությունն է  հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ, փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների եւ երեւույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա: Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետեւողական եւ վճռական քայլերով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր