00:00:00

Չարաշահումներ՝ Անիի համայնքապետարանում. Աշխատակցի քարտը վերցրել են ու աշխատավարձը հափշտակվել

17:36, 22 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Շիրակի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2008 թվականից մինչեւ 2016 թվականը, Շիրակի մարզի Անիի համայնքապետարանում աշխատելով որպես օժանդակ աշխատանքներ իրականացնող, ինքը չի հաշվառվել որպես աշխատող: Բացի այդ, ըստ հաղորդման, աշխատակցից վերցվել է վերջինիս աշխատավարձի վճարման բանկային քարտը, 2016թ. ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում  յուրաքանչյուր ամիս նրա աշխատանքի դիմաց վճարված աշխատավարձը  կանխիկացվել է, որի մի մասը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, հափշտակվել է: Նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով ու 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերեւույթ հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր, հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերեւույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր