00:00:00

Ալեն Սիմոնյանը՝ Կապանում ՔՊ-ի պարտության մասին (տեսանյութ)

12:13, 22 հոկտեմբեր 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԿԸՀ-ն հրապարակել է Կապանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքները, ըստ որոնց հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը։ Ըստ այդմ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանն ստացել է 8 499 ձայն (44 տոկոս), Գեւորգ Փարսյանը՝ 10 507 ձայն (54 տոկոս), իսկ Էդգար Հովհաննիսյանը՝ 297 ձայն (1,5 տոկոս)։ Ինչով էր պայմանավորված ՔՊ-ական թեկնածուի պարտությունը, հարցին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ տեղի ունեցածը խոսում է ազատ եւ արդար մրցակցության մասին։ Սիմոնյանը չի կարծում, որ ՔՊ-ի պարտությունը պայմանավորված էր Հունան Պողոսյանին՝ Սյունիքի մարզպետ նշանակելու հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/259355168257790/?__xts__[0]=68.ARA3a8kGgWMNJY-q05qFuo3yazBr3aIlG8AKnw8LyDMdCHgfw0ivaGe341tCbMhhv7HClW9Nc1MyRVZ-WXQmDpEtp86Dy9ahWejNVohKUbPyjEihkoW9_uBatyjtLOWIvksQZZX3eBTkZ7FZCHDtGvxohjCEU1VriZMptNKR2VJUg8ETqPItI9beIHmsUnuS-Y4z0T07MdqyuZIST3xSgz2XVTV-Zu5uspwCBIU&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր