00:00:00

Նորընտիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ԱԺ նիստում երդվեց

15:16, 22 հոկտեմբեր 2018

Ազգային ժողովի արտահերթ նիստի սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ այդմ, ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանի մանդատը բաժին է հասել ՀՀԿ թիվ 11 ընտրական տարածքում հաջորդ թեկնածուին՝ Մարտուն Գրիգորյանին: Մարտուն Գրիգորյանը ԱԺ նիստում երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման եւ բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս,պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ շահերի պաշտպանությանը: Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»: Ավելի վաղ Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, որ ինքը ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր