00:00:00

Հայկ Մարությանը շրջել է տոնական Երևանում, շնորհավորել երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին տոնի առթիվ

09:55, 22 հոկտեմբեր 2018

2800-ամյա Երևանի տոնական օրը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի հետ անցկացնելու նպատակով Երևանի քաղաքապետը շրջել է տոնական Երևանում, հետևել տարբեր բեմահարթակներում կազմակերպված միջոցառումների ընթացքին: Քաղաքապետը շնորհավորել է երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին տոնի առթիվ, մաղթել բարձր տրամադրություն և լուսանկարվել նրանց հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տոնախմբության մասնակից երևանցիներն իրենց հերթին շնորհավորել են Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու և Երևանի օրվա առթիվ ու հույս հայտնել, որ առաջիկա տարիներին իրականություն են դառնալու իրենց բոլոր սպասելիքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր