00:00:00

Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 3 հաղորդում

02:57, 22 հոկտեմբեր 2018 Իրավական

2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 9 մարզերի 49 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում  այսօր՝ ժամը 20-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում: Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 2-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, իսկ 1-ը՝ կրկնակի քվեարկության փորձին: Ստացված  երեք հաղորդումների քննությունն էլ իրակացվում է Կոտայքի մարզային քննչական վարչությունում: Օրենքով սահմանված կարգով քննություն է իրականացվում՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, այսօր` ՀՀ 9 մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունները աշխատել են ամբողջ կազմով: ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր