00:00:00

Էջմիածնում ընտրողի մոտ 2 քվեաթերթիկի և Հրազդանում կրկնաքվեարկության դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում

22:41, 21 հոկտեմբեր 2018 Իրավական

ՏԻՄ ընտրությունների ընթացքում  Էջմիածնում և Հրազդանում ընտրախախտումների վերաբերյալ Դատախազության հանձնարարականով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Էջմիածնի թիվ 14/11 տեղամասում ընտրախախտման դեպք է գրանցվել, քվեարկության պահին ընտրողի մոտ եղել է երկու քվեաթերթիկ։ Այդ մասին լրատվամիջոցներին ասել է դիտորդ Արթուր Սաքունցը։ Հրապարակումն Արմավիրի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ նյութեր նախապատրաստելու»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը: Իսկ  Հրազդանում գրանցված կրկնաքվեարկության դեպքին, ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Հրազդանի 25/21 ընտրատեղամասում կրկնաքվեարկության ահազանգ է գրանցվել, ինչի վերաբերյալ ևս ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր