00:00:00

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը

17:35, 21 հոկտեմբեր 2018

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արթուր Մեսչյանը: Հարցին, թե նրան առաջարկվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, նա ասաց. «Ինձ ոչ միայն առաջարկվել է, այլ ես վաղվանից անցնում եմ աշխատանքի: Ինձ նշանակելու մասին հրամանը կհրապարակվի վաղը»: Նշենք, որ Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է: Բացի այդ, 2015 թ. հունվարի 29-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Կոմիտաս վարդապետի թանգարանը, որի ճարտարապետը կրկին Արթուր Մեսչյանն է։ Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր