00:00:00

«Երևան 2800». շնորհավորանքներ՝ մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնություններից

17:10, 21 հոկտեմբեր 2018

Անգլիական այգում տեղակայված հարթակում հանդես եկան մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Տարբեր համայնքներ ներկայացնող համույթներն ու անհատ կատարողները ներկայացել են ազգային երգ ու պարով, Երևանի հիմնադրման տարեդարձին նվիրված կատարումներով: Նշենք, որ տոնական միջոցառմանը մասնակցել են հունական, վրացական, բելառուսական, ռուսական, հրեական, գերմանական, եզդիական, քրդական, ասորական, ուկրաինական և լեհական համայնքների ներկայացուցիչները: Մշակութային այսպիսի նախաձեռնություններն ամրապնդում են ժողովուրդների բարեկամությունն ու նպաստում մշակութային երկխոսությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր