00:00:00

Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Երևանի 2800-ամյակը

16:48, 21 հոկտեմբեր 2018

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանք է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։ Արմեն Սարգսյանն իր շնորհավորանքում նշել է. «Շնորհավոր 2800-ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան: Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում: Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից: Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում: Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ: Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն: Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության և հոգատար` մեր ապագայի հանդեպ: Հավատարիմ մնանք Երևանին։ Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր