00:00:00

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ 27 տարեկան

15:11, 21 հոկտեմբեր 2018

Անկախ Հայաստաին պատմության մեջ երկրորդ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան տարեդարձը: Ալեքսանյանն աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն է: 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում դարձավ օլիմպիական չեմպիոն: Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականին Գյումրի քաղաքում: 2015 թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր