00:00:00

Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. 4 համայնքում քաղաքապետ են ընտրում

12:36, 21 հոկտեմբեր 2018

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի և մեկ համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Էջմիածնում, Հրազդանում, Կապանում և Արմավիրում: ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքից 15-ում առաջադրվել է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու, 8-ում՝ 3-ական, 6-ում՝ 1-ական, 4-ում՝ 5-ական և մեկում՝ Վաղարշապատում, 12 թեկնածու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր