00:00:00

Էրեբունի-Երևանը տոնում է հիմնադրման 2800-ամյակը

10:31, 21 հոկտեմբեր 2018

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաք Երեւանում սկսվել են տոնական միջոցառումները Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ: Կանցկացվի Երևանյան մարաթոն՝ 2800 վազորդների մասնակցությամբ: Մայրաքաղաքում մանկական տոնական ծրագրերի պակաս չի լինի, տեղի կունենա փողային նվագախմբերի շքերթ: Ազգային երգ ու պարի, ջազ երաժշտության հարթակներ կձեւավորվեն տարբեր վարչական շրջաններում, իսկ Ազնավուրի հրապարակում ռոք երաժշտության բեմահարթակ կլինի: Երևանի տարբեր վայրերում անցկացվելու են համերգներ, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում կլինի մեծ գալա-համերգ: Կանցկացվի նաեւ հեծանվավազք, որին կմասնակցի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր