00:00:00

ՀՀԿ 4 պատգամավորներ հանդիպել են Դավիթ Տոնոյանի հետ. Նրան առաջարկ են ներկայացրել

01:45, 21 հոկտեմբեր 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը և Արման Սաղաթելյանն այսօր հանդիպել են Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին, նրան ներկայացրել առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման գաղափար- առաջարկների փաթեթ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Կարեն Բեքարյանը: «Համաձայն պայմանավորվածության, այսօր Միհրան Հակոբյանի, Սամվել Ֆարմանյանի և Արման Սաղաթելյանի հետ միասին հանդիպեցինք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Ներկայացրեցինք առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման մեր գաղափար- առաջարկների փաթեթը, նաև որքանով հնարավոր է, փորձեցինք տեղեկանալ նախարարի դիտարկումներին` ՀՀ-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան սահմաններում տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող ծրագրերի և դրանց շարունակականության վերաբերյալ: Իհարկե, կարևորում ենք հանդիպումը, շնորհակալ ենք նախարարին պատրաստակամության և մեր հանդիպման նախաձեռնությանն արագ արձագանքելու համար: Հուսով ենք, որ հանդիպումը փոխադարձ հետաքրքիր էր, օգտակար և արդյունավետ, ի դեպ` ոչ միայն կարճաժամկետ հեռանկարի իմաստով»,- գրել է պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր