00:00:00

Զինվորը կրտսեր սերժանտի խնդրանքով կրակել է նրա ուսին՝ անդամախեղում կատարել, որ վերջինս ազատվի զինծառայությունից

01:19, 21 հոկտեմբեր 2018 Իրավական

1in.am-ը գրում է․ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է չորս զինծառայողների՝ Բաբկեն Թ.-ի, Հակոբ Ա.-ի, Խաչիկ Ղ.-ի, Ռուդիկ Հ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Խաչիկ Ղ.-ն, լինելով ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, 2017 թվականի օգոստոսի 31-ի առավոտյան, ժամը 6-ն անց 10-ի սահմաններում մարտական դիրքի առաջնագծի խրամուղում կամովին կերպով համաձայնություն է տվել իր հետ դիտորդ կարգված ջոկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ կրտսեր սերժանտ Հակոբ Ա.-ի՝ զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով աջ ուսահոդի շրջանին կրակոց արձակելու եղանակով անդամախեղում կատարելու վերաբերյալ առաջարկին և օժանդակել է Հակոբ Ա.-ի՝ անդամախեղում կատարելուն: Ըստ մեղադրանքի՝ Խաչիկ Ղ.-ն վերցրել է Հակոբ Ա.-ի կողմից նախապես լիցքավորված և ապահովիչը մենահատ կրակահերթի դիրքում դրված ինքնաձիգը, փողն ընդհուպ ուղղել է Հակոբ Ա.-ի աջ ուսագոտու հետին շրջանին ու մենահատ կրակոց է արձակել՝ Հակոբ Ա.-ին պատճառելով աջից ուսագոտու, աջից՝ կրծքավանդակի համակցված, հրազենային, գնդակային վիրավորում, աջից՝ ուսահոդի հետին մակերեսի շրջանի հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորում, աջից՝ թիակոսկրի մարմնի ու վզիկի բազմաբեկոր կոտրվածքներ, աջից՝ թոքի սալջարդ ու աջից՝ կրծքավանդակի առաջնային մակերեսի հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորում: Հակոբ Ա.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Կրակոցից անմիջապես հետո դեպքի հանգամանքները խեղաթյուրելու և դեպքը որպես հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանք ներկայացնելու նպատակով Խաչիկ Ղ.-ն նույն ինքնաձիգով օդ է արձակել երեք կրակոց՝ այդ կերպ դեպքը իր համածառայողներին ներկայացնելով որպես հակառակորդի գործողություն: Խաչիկ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-363 հոդվածի 4-րդ մասով: Կրտսեր սերժանտ Հակոբ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ՝ որպես դիտորդ, օգոստոսի 25-ին, ժամը 16-ն անց 45-ի սահմաններում դիրքի կացարանում նույն դիրքի դիտորդ, շարքային Բաբկեն Թ.-ին հրել է, որ արթնացնի: Բաբկենը հայհոյել է Հակոբին, վերջինս աջ բռունցքով մեկ անգամ հարվածել է Բաբկենի դեմքին՝ պատճառելով սալջարդ վերք՝ առողջության թեթև վնաս՝ կարճատև քայքայումով: Բացի այդ, Հակոբ Ա.-ն օգոստոսի 31-ի առավոտյան, ժամը 6-ն անց 10-ի սահմաններում Խաչիկ Ղ.-ի օժանդակությամբ կատարել է անդամախեղում՝ զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով: Անդամախեղումից հետո Հակոբ Ա.-ն տեղափոխվել է հիվանդանոց և առողջական վիճակի պատճառով հետագա զինվորական ծառայության համար ճանաչվելով ոչ պիտանի՝ վաղաժամկետ արձակվել է զինվորական ծառայությունից: Հակոբ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 363 հոդվածի 4-րդ մասով: Պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Բաբկեն Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով վերը հիշատակված միջադեպի ժամանակ կրտսեր սերժանտ Հակոբ Ա.-ին հայհոյելու, վիրավորանք հասցնելու, անպարկեշտ կերպով նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու համար: Գումարտակի հրամանատար, կոչումով մայոր Ռուդիկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ 2017 թվականի օգոստոսի 26-ին տեղեկանալով նախորդ օրը կրտսեր սերժանտ Հակոբ Ա.-ի ու շարքային Բաբկեն Թ.-ի միջև տեղի ունեցած միջադեպի, կրտսեր սերժանտի կողմից զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու և զինվորի կողմից կրտսեր սերժանտին հայհոյելու մասին, դրսևորել է իշխանության անգործություն, վերադասին չի զեկուցել և իրավապահներին չի հայտնել տեղի ունեցածի մասին, չի կատարել իր վրա զինվորական կանոնադրությամբ ու հրամանով դրված պարտականությունները: Դատարանում չորս ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր են ճանաչել լիովին ու զղջացել են: Դատարանը հաշվի է առել բոլոր հանգամանքները, ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները: Հակոբ Ա.-ն դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարի փորձաշրջան: Խաչիկ Ղ.-ն դատապարտվել է 3 տարի ազատազրկման, այս պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարի փորձաշրջան: Ռուդիկ Հ.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման, այս պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարի փորձաշրջան: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր